«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցության կազմից: 5-րդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի մեկնարկին այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Այսուհետ Խաչատուր Քոքոբելյանը անկախ պատգամավոր է:
Նիստին ներկայացել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նա որոշ ժամանակ անց աննկատ հեռացավ:






