AM
9 August 2005 - 07:08 AMT

ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ը

Մաքսանենգության մեջ մեղադրվող թուրք գիտնական Էքտան Թուրքյըլմազի գործով դատավարությունը հետաձգվել է մինչեւ օգոստոսի 12-ը: Այդ ժամկետը տրվել է նոր դատապատպան Հրայր Ղուկասյանին գործի նյութերին ծանոթանալու համար: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվե է Թուրքիայի քաղաքացի Էքտան Թուրքյըլմազը, որի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 50 տարուց ավելի վաղեմություն ունեցող 88 գիրք, որոնցից 7-ի համար թուրք գիտնականը չի ունեցել հատուկ մարմինների թույլտվություն: Էքտան Թուրքյըլմազը Ստամբուլի բնակիչ է եւ Հյուսիսային Կարոլինայի «Դյուք» համալսարանի ուսանող: Նրա «հետաքրքրությունը» դեպի Հայաստանի մշակույթը շատ բազմազան է: Նա փորձել է երկրից դուրս բերել բժշկական, կրոնական գրականություն, ինչպես նաեւ պատմության, աշխարհագրության եւ Հայաստանի ավանդական կուսակցությունների կայացման մասին գրքեր: Առաջադրված մեղադրանքը հաստատվելու դեպքում Էքտան Թուրքյըլմազին 4-8 տարի ազատազրկում է սպասում: Դատավարությունն սկսվել է այսօր: