AM
5 Փետրվար 2013 - 05:16 AMT

Ալեքսանդր Քանանյան. Իշխող վարչակարգը ապապետական է

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը 22 տարի օրհասական է: Նման կարծիքի է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Քանանյանը: Ըստ նրա՝ մեր երկիրը դեռ շատ երկար ժամանակ գտնվելու է ծանրագույն գոյաբանական մարտահրավերների առաջ: «Դա, ցավոք, չեն գիտակցում ոչ բնակչությունը, ոչ քաղաքական ուժերը: Մենք հարատև պատերազմական վտանգի մեջ ենք, հարատև և ոչ մի ձևով չերաշխավորված Թուրքիայի՝ ռազմական միջամտության վտանգի առջև ենք: Այսպիսի բարդ և մեր ֆիզիկական գոյությանը սպառնացող պայմաններում մենք պարզապես չենք կարող հանդուրժել առկա ներքաղաքական իրավիճակը»- PanARMENIAN.Net-ի թղթակի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Քանանյանը: Նա նկատեց, որ իշխող վարչակարգը ապապետական է. «Հայ ժողոուրդը ոչ միայն բավարար, այև առավել հնարավոր չափով ներուժ ունի կառուցելու օրինական, հզոր, կենսունակ պետականություն»: