AM
5 Փետրվար 2013 - 08:30 AMT

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նիստերի առցանց հեռարձակման համակարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ընտրական հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման համակարգը: Այս նախաձեռնությունը պատկանում է ՀՀ կենտրոնական հանձնաժողովին, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման և ԵԱՀԿ երևանյան գրասենյակներին:

ԿԸՀ-ի կայքում համակարգի օգնությամբ կարելի է գտնել ցանկացած տեղակատվություն ընտրողների վերաբերյալ` թե կոնկրետ հասցեում որքան մարդ է բնակվում, կարելի է ճշտել նաև, թե տվյալ աշխատավայրում որքան մարդ է գրանցված:

Այն հնարավորություն է տալիս նաև առցանց հետևել կառավարության նիստերին, որտեղ քննարկվում են նաև քաղաքացիների բողոք-դիմումները: