Երկու հոգի զոհվել են երեկ Երեւանի 9-հարկանի բնակելի տան բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Հայաստանի ոստիկանության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, փորձագետների նախնական տվյալներով, ողբերգությունը տեղի է ունեցել չհայտնաբերված նյութի պայթյունի արդյունքնում: Ոստիկանությունում գործնանակում բացառում են գազի արտահոսքի վարկածը: Նշենք, որ այդ շենքում ապրում են ռուս սահմանապահների մի քանի ընտանիք, որոնցից ոչ ոք պայթյունի ժամանակ չի տուժել: