Փետրվարի 8-ին՝ժամը 20.00-ին, Գաֆեսճեան արվեստի կենտրոնում ելույթ կունենա վիրտուոզ դաշնակահար Հայկի Մելիքյանը: Այն դաշնակահարի 2013թ. առաջին համերգն է հայրենիքում` եվրոպական համերգային շրջագայությունից առաջ: Համերգի ընթացքում հնչելու են 20-րդ և 21-րդ դարերի ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ` երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ` նախատեսված դաշնամուրի և էլեկտրոակուստիկ ձայների համար: Ծարարգրում կհնչեն`իտալացի Լուիջի Նոնոյի, անգլիացի Ջոնաթան Հարվեի, ֆրանսիացիներ Պիեր Ժոդլոսվսկու, Միշել Կարսկու, բրազիլացի Բրունո Ռուվիարոյի և այլոց գործերը: Նշենք, որ Հայկ Մելիքյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է և «1900+» Համաշխարհային ժամանակակից երաժշտության համերգաշարի գեղարվեստական ղեկավարը:






