AM
6 Փետրվար 2013 - 11:08 AMT

Վոնգ Կարվայի «Մեծ վարպետներ» ֆիլմը վաղը կբացի Բեռլինի 63-րդ կինոփառատոնը

Չինացի հայտնի ռեժիսոր Վոնգ Կարվայի «Մեծ վարպետներ» ֆիլմի պրեմիերայով փետրվարի 7-ին կբացի Բեռլինի 63-րդ կինոփառատոնը: Փառատոնի ընթացքում այս տարի տեղի կունենա 33 ֆիլմերի համաշխարհային պրեմիերա: Ընդհանուր առմամբ Բեռլինալեի ժամանակ կներկայանան կինոյի 19000 գործիչներ 120 երկրներից: Գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արջի» համար կպայքարեն ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սոդեբերգի «Կողմնակի ազդեցություն», իրանցի Ջաֆար Փանահինի «Փակ վարագույր», Թոմաս Արսլանի «Ոսկի», ռուսաստանցի Բորիս Խլեբնիկովի «Երկար երջանիկ կյանք», ամերիկյան «Չարլի Քանթիմենի անխուսափելի մահը» և 14 այլ ֆիլմեր: Ժյուրին կգլխավորի Վոնգ Կարվայը: Կինոաշխարհում Բեռլինալեն համարվում է տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը: Այն խրախուսում է քաղաքական և սոցիալական հրատապ խնդիրների բարձրացնող ֆիլմերը: Փառատոնի դերը անգնահատելի է նաև աշխարհի բազմաթիվ երկրներից նոր տաղանդներ հայտնաբերելու հարցում: Այս տարի մրցանակակիրները հայտնի կդառնան փառատոնի փակման օրը՝ փետրվարի 17-ին: