Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ այսօր նախատեսված չէ, քանի որ այս շաբաթ տեղի են ունենում Ազգային ժողովի քառօրյա նիստերը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նա նկատեց, որ ՀԱԿ քաղխորհրդի նիստերը տեղի են ունենում ամեն չորեքշաբթի` բացառությամբ այն շաբաթների, երբ Ազգային ժողովի քառօրյա է նշանակված:
Ավելացնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` այսօր Կոնգրեսի քաղհորհրդի նիստ էր տեղի ունենալու, որի ընթացքում ՀԱԿ մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պետք է ՀԱԿ-ն առողջացնելու իր փաթեթը ներկայացներ: Այդ փաթեթով առաջարկվում է լուծարել ՀԱԿ համակարգողի լիազորությունները և ղեկավարումն իրականացնել ռոտացիոն կարգով` ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչներից:






