AM
13 February 2003 - 14:23 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՇԱԲԱԹ

Այսօր Երեւանում սկսվում է Ռուսաստանյան կինոյի շաբաթ: Շաբաթը բացելու նպատակով Հայաստանի մայրաքաղաք է ժամանում Ռուսաստանի մշակույթի նախարար Միխաիլ Շվիդկոյը: Ինչպես հաղորդել են ՐԻԱ «Նովոստի» գործակալությանը Հայաստանի մշակույթի նախարարության մամլո-ծառայությունում, նախարարի հետ Երեւան կժամանի հայտնի ռուս կինեմատոգրաֆիստենրի մի մեծ խումբ: Նրանց թվում` Կարեն Շախնազարովը, Վասիլի Լանովոյը, Ալեքսեյ Բալաբանովը եւ ուրիշներ: Ռուսական կինոյի օրերի ծրագրում են չորս ժապավեն` «Հակաքիլլեր», «Աստղ», «Հաղթանակ», «Շարժման մեջ»: