AM
11 Փետրվար 2013 - 13:58 AMT

ՀՀԿ-ն հիշեցնում է «Ժառանգությանը» Բիսմարկի խոսքերը

Մեկնաբանելով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությանը, որ, «ազատ և օրինական ընտրությունների դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կհաղթի», ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց. «Ծանոթանալով Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակի արտահայտած մտքին`ակամայից հիշեցի Գերմանիայի կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկի հետևյալ խոսքերը. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»: