Սան Ռեմոյում մեկնարկել է էստրադային երգի հայտնի փառատոնը: Այն կանցնի «այլընտրանքային» ձևաչափով և որոշակի կապ կունենա աշխարհի ակտուալ իրադարձությունների հետ»:
Ինչպես և նախորդ տարի կազմակերպիչները հրաժարվել են գլամուրային փայլից, հատկապես օտարերկրյա աստղերի մասնակցությունից, որոնք հսկայական հոնորարներ են պահանջում:
Հյուրերի թվում կլինեն հայտնի օպերային երգիչ Անդրեա Բոչելլին, դաշնակահար ու դիրիժոր Դանիել Բարենբոյմը և անգլիացի դիրիժոր Դանիել Հարդինգը: Տոտո Կուտունիոն հանդես կգա փառատոնի պատմությանը նվիրված հատվածում: Այս տարի լրանում է նրա հայտնի «Իսկական իտալացին» ("L'Italiano vero") երգի 30-ամյակը:
Առաջին երեկոն կբացի «Նաբուկո» օպերայի մի հատվածի գործիքային կատարումը, քանի որ այս տարի նշվում է Վերդիի 200-ամյակը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: