ՀՀ կառավարությունը փետրվարի 14-ի նիստում որոշել է Երևանի Ավագանու ընտրությունները նշանակել մայիսի 5-ին: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանը, այդ գործընթացը կանոնակարգվում է օրենսդրությամբ:
Նման որոշումը պայմանավորված է Ավագանու անդամների լիազորությունների ավարտով:
Երևանի քաղաքապետին կընտրի Ավագանին:
Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Ավագանին բաղկացած է 65 անդամից, որոնք ընտրվում են 4 տարով:






