AM
14 Փետրվար 2013 - 10:26 AMT

ՀԱԲ-ը սատարում է գործող նախագահին

«Հայոց ազգային բանակ» ռազմավարական կառույցը ընտրությունների ժամանակ կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին: ՀԱԲ-ը միշտ համագործակցել է «Հանրապետական» կուսակցության հետ:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ նշեց ՀԱԲ նախագահ Արամո Թորգոմյանը` հավելելով, որ իր ուսերի վրա ՀՀ պետական անվտանգության վարչության պետի, ազգային անվտանգության նախարարի, հետագայում վարչապետի պաշտոն կրած մարդը չի կարող թերանալ:

Խոսելով Հայաստանի անվտանգության մասին ՀԱԲ նախագահը հավաստիացրեց, որ ներկայումս իրենք ունեն մեծ ներուժ պետության և ազգային անվտանգությունը ապահովելու համար: «Հաջորդ հաղթարշավը լինելու է Բաքվում: Բաքուն արյան մեջ կողողենք, թող Ալիևը չվախեցնի մեզ: Ես մեր երկրին ապագան հզոր եմ տեսնում»,-հավելց նա: