AM
12 February 2003 - 14:45 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ ԹԵԼ-ԱՎԻՎՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հայաստանի եւ Իսրայելի հավաքական թիմերի միջեւ ֆուտբոլի այսօրվա ընկերական հանդիպման ժամանակ Թել-Ավիվում չեն ձեռնարկվի արտակարգ անվտանգության միջոցներ: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությանը տեղեկացրել է Իսրայելում «Արարատ»Հայաստանի բարեկամների կազմակերպության նախագահ, Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Նշենք, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ղեկավարությունը անվտանգության տեսակետից 2001 թվականի մարտից չի թույլատրում Իսրայելի հավաքականին հանդիպումներ ունենալ սեփական դաշտում: Ցինկերը տեղեկացրել է, որ Իսրայելի անվտանգության ծառայությունները մինչեւ խաղը եւ խաղի ժամանակ կանցկացնեն նման իրադարձությունների համար սովորական ստուգումներ: