AM
15 Փետրվար 2013 - 05:19 AMT

Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար իրականացված գնման ընթացակարգերի արդյունքում ձեռք է բերվել 652 մլն դրամի հակադիաբետիկ դեղ, 278 մլն դրամի քրոնիկ երիկամային անբավարարության դեղ, 154 մլն դրամի հոգեմետ դեղեր, 59 մլն դրամի հակաուռուցքային դեղեր, 44 մլն դրամի այլ հիվանդությունների դեղեր։ Ընդամենը ձեռք է բերվել շուրջ 1,2 մլրդ դրամի դեղ:

Նախարարությունից հայտնում են, որ վեց ամսվա կտրվածքով դեղերի գնման ընթացակարգերի արդյունքում 2012թ. պայմանագրային գումարների հետ համեմատած տնտեսվել է 283.950.930 դրամ, 2013թ. նախահաշվային գների համեմատ` 226.236.540 դրամ, իսկ 2013թ. շուկայական միջին գների համեմատ` 1.403.798.860 դրամ: