AM
15 Փետրվար 2013 - 08:27 AMT

Վաղը Հայրիկյանը «կհամախմբի» ժողովրդին Ազատության հրապարակում

Փետրվարի 16-ին՝ ժամը 17.30-ին, Ազատության հրապարակում կանցկացվի ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի եզրափակիչ հանրահավաքը: Ֆեյսբուք սոցիալական ցանցում միջոցառման էջում Հայրիկյանը գրել է հետևյալը.

«…սա վերջին հնարավորությունն է ժողովրդին համախմբելու եւ նրանց միջից վախն ու մոլորությունը վերացնելու համար: Եթե չանենք այսօր, վաղը ուշ կլինի եւ այն մարդիկ ովքեր իրոք հավատում են, որ ամեն մեկը իր ինքնորոշմամբ կարող էր ինչ որ բան անել, կզղչա իր չարածի համար»: