AM
15 Փետրվար 2013 - 13:35 AMT

Օպերան շուտով նոր բեմական տեխնիկա կունենա

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մոտ մեկ ամսից կունենա նոր բեմական տեխնիկա: Այս մասին այսօր լրագրողների հետ Օպերայում շրջայցի ժամանակ ասաց տնօրեն Կամո Հովհաննիսյանը: «Ամբողջ բեմը փոխարինվելու է նոր լուսային և ձայնային տեխնիկայով: Նախկինում բեմում ամեն ինչ շատ դժվարությամբ էր իրականանում, ամբողջ տեխնիկան մի տեղից էր միանում, իսկ հիմա ընդամենը մի կոճակի միջոցով հնարավոր է անել այդ ամենը: Լուսային համակարգը 6 շարք է լինելու: Ամենակարևորը փոխելու ենք հատակը, որը նախկինում միշտ խոնավ էր»,- ասաց տնօրենը: Շրջայցի ժամանակ ցուցադրվեց 3 րոպեանոց ֆիլմ, որտեղ ներկայացված էր տեխնիկան, որը բերվել է Եվրոպայից: Կամո Հովհաննիսյանն ասաց որ այդ ամենն արժեցել է 8 մլն եվրո, աշխատանքները կավարվտեն մոտ մեկ ամսից: