AM
16 Փետրվար 2013 - 06:42 AMT

«Ծովին սիրահարվածը».Նոր ներկայացում ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում

Այսօր Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը կներկայացնի Զարուհի Հայրյանի «Ծովին սիրահարվածը» բեմադրությունը:

Բեմադրության ռեժիսորն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, երաժշտական ձևավորումը` Արթուր Կարապետյանի, իսկ նկարիչը Անտոն Քեշիշյանն է: Դերերում հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Բաբելյանը, Լարիսա Ղևոնդյանը, Արթուր Կարապետյանը, Արև Սանթրոսյանը, Մարի Սանթրոսյանը, Գրիշա Հակոբյանը, Վիգեն Թադևոսյանը: