AM
16 Փետրվար 2013 - 08:18 AMT

ՀՌԱԿ-ը կոչ է անում բոլոր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին

Ռամկավար Ազատական կուսակցությունն այսօր հանդես է եկել հայատարարությամբ՝ կոչ անելով բոլոր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին: «ՀՌԱԿ-ը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում միասնաբար մասնակցել ընտրություններին, համախմբվել մեկ գաղափարի ու արժանի առաջնորդի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը և կերտել լավագույն ու ապահով ապագան:

Գործող նախագահը վայելում է ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքահայության աջակցությունը, ինչի վկայությունն էին Մոնրեալում (Կանադա), Նյու Յորքում, Լոս Անջելեսում (ԱՄՆ), Լիոնում (Ֆրանսիա) և Բեյրութում (Լիբանան) ՌԱԿ-ի սփյուռքյան կառույցների կազմակերպած աջակցության զանգվածային միջոցառումները: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ Սերժ Սարգսյանին ընտրելով ունենում ենք ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհասփյուռ հայության վստահությունը վայելող նախագահ»,-ասված է հայտարարության մեջ: