AM
18 Փետրվար 2013 - 04:35 AMT

Պատանի պարողների «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու համար կպայքարի 11 պարող

Կայացել է Պատանի պարողների «Եվրատեսիլ» 2013-ի հայաստանյան նախընտրական փուլը: Պատանի պարողների հայաստանյան եզրափակիչ փուլ է անցել 11 պարող: Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 23-ին: Բացի մենապարերից մասնակիցները հանդես կգան նաև խմբակային պարով, որտեղ կցուցադրեն նաև զույգով և խմբով պարելու հմտությունները:

Եզրափակչին ներկա կլինի Պատանի պարողների «Եվրատեսիլ» 2013-ի, Մանկական »Եվրատեսիլ» 2013-ի և Պատանի երաժիշտների «Եվրատեսիլի» ղեկավար Վլադիսլավ Յակովլևը: Հաղթողի անունը կհայտարարի «Եվրատեսիլ» երգի մրցույթ 2013-ի Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանը: