AM
18 Փետրվար 2013 - 06:10 AMT

ԶԼՄ-ների հրապարակումներին հետևելու համար ԿԸՀ-ն իրավիճակային վերլուծությունների կենտրոն է ձևավորել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, որի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող տեղեկությունները, պարզել տեղեկությունների հավաստիությունը, դրանց վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ, իսկ խախումներին վերաբերող փաստերի հաստատման դեպքում համակարգել դրանք և ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի աշխատանքների արդյունքները կհրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: