Դավիթաշենի թիվ 5/06 ընտրատեղամասում առաջին ընտրողը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր: Ուղիղ ժամը 8-ին նա մտավ ընտրատեղամաս, բարձր տրամադրությամբ ողջունեց ներկաներին: Մի քանի հարցերի պատասխանելու խնդրանքին, ոստիկանապետն ասաց, որ այսօր լռության օր է, այդուհանդերձ, պատասխանեց մի քանի հարցի:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ընտրություններն անցնելու ըստ օրենքի պահանջների: «Արդեն մի քանի ամիս է երաշխավորում եմ և էլի նույն հարցն ենք տալիս»,-ասաց նա: Ոստիկանապետը նշեց նաև, որ ընտրակեղծիքները բացառելու համար կոնկրետ քայլեր են իրականացվում:
Այսօր` փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններ են:






