AM
18 Փետրվար 2013 - 08:45 AMT

Լևոն Տեր-Պետրոսյան. Եթե հնարավոր լիներ, բոլորին էլ ձայն կտայի, մեկը մեկից լավն է

Քիչ առաջ Սպենդարյանի անվան թիվ 24 դպրոցում` 9/11 ընտրատեղամասում, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը։ Լրագրողների հետ զրույցում Տեր-Պետրոսյանն ասաց, որ եթե հնարավոր լիներ, բոլորին էլ ձայն կտար: «Մեկը մյուսից լավ թեկնածուներ են», -ժպտալով ասաց ՀՀ առաջին նախագահը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր նախագահական ընտրություններ են: Առաջադրվել են 7 թեկնածու՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին նախկին արտգործնախարար Րաֆֆի Հավհաննիսյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և անկուսակցական Վարդան Սեդրակյանը: