AM
18 Փետրվար 2013 - 09:55 AMT

Հրանտ Բագրատյան. Գիշերվանից մտածում եմ հետընտրական սցենարների մասին

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, իր մրցակիցներից քիչ ավելի ուշ, բայց եկավ քվեարկության: Նա ասաց, որ քվեարկել է նոր Հայաստանի համար: Բագրատյանն ասաց, որ եղել են մասսայական ընտրակաշառքների դեպքեր, Ստեփանավանից մարդկանց բերել են Երևան, որ քվեարկեն.« Նոր Արեշում մեքենաներով ընտրողներ են բերում»,-հավելեց թեկնածուն: Բագրատյանն ասաց, որ հաղթելու դեպքում պետք է անհապաղ մտածի անելիքների մասին.« Պարտվելու մասին չեմ ուզում մտածել, թեև մի քանի օր առաջ ավելի լավատես էի: Գիշերվանից մտածում եմ հետընտրական սցենարների մասին»,-ասաց նա: