Բեն Աֆլեկի «Արգո» գործողությունը» ստացել է սցենարիստների ու մոնտաժի մասնագետների գիլդիայի պարգևը: WGA արարողությանը «Արգո» գործողությունը» հաղթեց «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում: Քեթրին Բիգելոուի «Թիվ մեկ թիրախը» ժապավենը նույնպես պարգևատրվել է օրիգինալ տեքստի համար, գրում է kinopoisk-ը:
Օրիգինալ սցենարի համար պարգևների են արժանացել նաև Ուես Անդերսոնը և Ռոման Կոպպոլան «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմի համար, Փոլ Թոմ Անդերսը «Վարպետի», Ռայան Ջոնսոնը «Ժամանակի օղակը» ֆիլմի, Մարկ Բոալը «Թիվ մեկ թիրախը» ֆիլմի և Ջոն Գեյթինսը «Անձնակազմի» համար:
Մոնտաժորների մոտ «Արգո» գործողությունը» դարձել է լավագույն դրամատիկ ֆիլմ, իսկ գլխավոր կատակերգությունն է համարվել «Իմ ընկերը հոգեկան է» ֆիլմը: