AM
18 Փետրվար 2013 - 11:46 AMT

Պարույր Հայրիկյանը քվեարկել է ժողովրդին պատկանող Հայաստանի համար

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Կոտայքի մարզի Գողթ համայքնում կատարել է իր քվեարկությունը:

Հայրիկյանը նշել է, որ նա իր ընտրությունը կատարել է այն Հայաստանի համար, որը փորձում էր ներկայացնել քաղաքացիներին: «Այն կարող է նաև քաղաքացիների աջակցությամբ իրականություն դառնալ: Դա ժողովրդին պատկանող Հայաստանն է: Ես ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա աշխարհի բացառիկ երկրներից մեկը»,- ասել է նա, հավելելով՝ երազում է, որ Հայաստանը դառնա օրինակելի, որից մյուս երկրները ևս սովորելու բան ունենան: