Հարցումները ցույց են տալիս, որ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, նորից է ընտրվելու իր պաշտոնում` 5 տարի ժամկետով, և դա ընտրարշավի օրերին նրա մրցակիցներից մեկի դեմ մահափորձի ու մյուսի հացադուլի պայմաններում: Գրում է Al Jazeera-ի` այս օրերին Երևանում աշխատող լրագրողն ու ավելացնում, որ ընդդիմությունը չի միավորվել, ինչն էլ ազդել է հարցումների արդյունքների վրա:
«Հայաստանը փոխելու համար ինձ պետք է ընդամենը 1,5 կամ 2 տարի: Մենք կունանանք իրական պետություն, որը կպատկանի իր քաղաքացիներին: Դրանից հետո մենք կունենանք նոր իրավիճակ, նոր քաղաքական կյանք, միջազգային նոր հարաբերություններ»,-ասել է ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանը` «Aljazeera»-ի թղթակցին: Վերջինս զրուցել է նաև Անդրիաս Ղուկասյանի հետ:
«Մարդիկ գիտեն, որ ընտրակաշառք է բաժանվում: Մի շարք աշխատողների ստիպում են նվիրվածություն ցուցաբերել իրենց: Դա քրեական հանցանք է: Նման գործունեությունը ոչ սահմանադրական է», – ասել է Ա.Ղուկասյանը:






