ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է փետրվարի 18-ի ժամը 17:00-ի դրությամբ քվերակությանը մասնակցած ընտրողների տվյալները:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի հաղորդմամբ, տվյալները հետևյալն են. Երևան՝ 366 հազար 620 ընտրող, կամ 44,45 %, Արագածոտնի մարզ՝ 62 հազար 655 ընտրող, կամ 54,82 %, Արարատի մարզ՝ 125 հազար 195 ընտրող, կամ 58,76 %, Արամավիրի մարզ՝ 101 հազար 533 ընտրող, կամ 45,20%, Գեղարքունիքի մարզ՝ 107 հազար 691 ընտրող, կամ 57,74 %, Լոռու մարզ՝ 125923 ընտրող, կամ 52,94 %, Կոտայքի մարզ՝ 110 հազար 153 ընտրող, կամ 47,37%, Շիրակի մարզ՝ 111 հազար 286 ընտրող, կամ 48,54 %, Սյունիքի մարզ՝ 61 հազար 771 ընտրող, կամ 56,27 %, Վայոց ձորի մարզ՝ 24732ընտրող 52,35 %, Տավուշի մարզ՝ 61 հազար 825 ընտրող, կամ 56,99%:
Ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 49,81 տոկոսը կամ 1259374ընտրող:
ՀՀ Նախագահիական ընտրություններում առաջադրվել են 7 թեկնածու՝ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հավհաննիսյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Սերժ Սարգսյանը և Վարդան Սեդրակյանը:






