ԿԸՀ իրավաբանական բաժնի ղեկավար Նունե Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանի նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում ԿԸՀ-ն ընտրախախտումների մասին 50 հաղորդագրություն է ստուգել:
«Մենք կապվել ենք այդ ընտրական հանձնաժողովի ղեկավարի հետ և մեզ ասել են, որ լցոնումներ չեն եղել: Մի կին փորձել է քվեարկել իր և հիվանդ մոր փոխարեն, ինչն արգելվել է»,- նշել է Հովհաննիսյանը:
Գրանցվել է նաև բաց քվեարկության դեպք, որը կանխվել է:






