AM
18 Փետրվար 2013 - 14:59 AMT

Հովսեփ Խուրշուդյան. Վերջին մեկ ժամվա ընթացքում խախտումները կրկնապատկվել են

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշել է, որ այսպիսի որակի և քանակի ընտրական խախտումներ ինքը դեռ չէր տեսել:

Նա այսօր Մեդիա կենտրոնում ասել է, որ նախագահի ընտրությունը նման է զավեշտական երազի: «Վերջին մեկ ժամվա ընթացքում ընտրախախտումները կրկնապատկվել են: Այս ընտրությունում խախտումները համադրված են՝ լցոնումներից սկսված ընտրակաշառքով ու բաց քվեարկությամբ վերջացրած»,- ասել է Խուրշուդյանը: