Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Մենք վաղուց արժանի էինք նման ընտրությունների»:
Ըստ Աշոտյանի, իշխանությունները կատարեցին նորագույն պատմության մեջ լավագույն ընտրություններ կազմակերպելու իրենց խոստումը:
«Եղան ահազանգեր, որոնց մի մասը ուսումնասիրվեց և հերքվեց տեղում, մնացած ահազանգերը ևս ուսումնասիրության և օրինական ընթացքի ենթակա են: Ժողովրդավարությունը գործընթաց է, մշակույթ, որը հետևողականորեն պետք է խնամվի և զարգացվի մեր երկրում»,- գրել է ՀՀԿ-ական նախարարը:
Այս ընտրոությունները, շարունակել է նա, Հայաստանում ժողովրդավարության էվոլյուցիոն զարգացման մեջ իրականում թռիչքաձև և բեկումնային են. «Ի գործ, իշխանություններ»:
Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածումերը 7-ն են` Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հավհաննիսյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Սերժ Սարգսյանը և Վարդան Սեդրակյանը:






