AM
11 February 2003 - 18:04 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԺԳՈՀ Է «ՆԱԻՐԻՏ-1» ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ՌԱՆՍԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՑ

«Նաիրիտ-1»-ի բաժնետոմսերի սեփականատեր բրիտանական «Ռանսաթ PLS» ընկերությունը չի կատարում իր ստանձնած ներդրումային պարտավորությունները, ինչը գործարանում առաջացրել է լուրջ խնդիրներ: Այս մասին այսօր հայտարարել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը` ՀՀ նախագահի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նշենք, որ փետրվարի 6-ին լրացել է «Նաիրիտ-1»-ի հանդեպ «Ռանսաթ» ընկերության ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետը: Գործարանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննարկվել են մի շարք առաջարկություններ` կապված «Նաիրիտ-1»-ի կառավարման հնարավոր նոր մեխանիզմների հետ: