Այսօր գիրք նվիրելու օրն է: Գիրք նվիրելու օր է ընտրվել փետրվարի 19-ը, քանի որ 1869 թվականի այս օրն է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
Այսօրվանից մինչև փետրվարի 23-ը կազմակերպվում է «Գրքի բանկ» ծրագիրը: Թանգարանի մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է դրամարկղում նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք:
«Գիրք բանկ»-ի շրջանակում նվիրված գրքերը փոխանցվելու են համայնքային գրադարաններին: Այսօր գրողները տարբեր մշակութային և ուսումնական հաստատություններում կհանդիպեն ընթերցողների հետ: Նշենք, որ այս օրը նշվում է 2008 թվականից:






