AM
19 Փետրվար 2013 - 11:34 AMT

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլը

Փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը իր արցախյան գործընկերոջը ներկայացրեց Փարիզում ԵԱՀԿ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպման արդյունքները:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև երկու ԱԳՆ-ների միջև համագործակցությանն առնչվող հարցերի: