AM
20 Փետրվար 2013 - 13:00 AMT

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համատեղ ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շարունակում է հանդես գալ հետաքրքիր նախաձեռնություններով: Այս անգամ ևս Երևանի երաժշտասեր հասարակությանը սպասվում է հերթական անակնկալը, հայտնում է նվագախմբի մամլո ծառայությունը:

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համատեղ ելույթով հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ` ներկայացնելով դասական երաժշտության երեկո:

Վերջինիս ընթացքում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Բելլա Բարտոկի, Գեղունի Չթչյանի, Միխայիլ Կոկժաևի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործություններից:

Միջոցառման սկիզբը` 26 փետրվարի, 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ: