AM
20 Փետրվար 2013 - 13:22 AMT

Tatron.info Online մրցանակաբաշխություն է կազմակերպվում

Արդեն երկրորդ տարին «Tatron.info» կայքը ձեռնամուխ է լինում Tatron.info Online մրցանակաբաշխության կազմակերպմանը: Այս նախագիծը նպատակ ունի ստանալ արդի թատրոնի իրական պատկերը՝ հանդիսատեսի օնլայն քվեարկության արդյունքում։ Կայքն իր առջև նպատակ է դնում ուսումնասիրել թատրոնների կողմից ժամանակակից հաղորդակցային միջոցների օգտագործումը, առանձնացնել համացանցի հնարավորություններից առավել ակտիվ օգտվող թատրոններին, դերասաններին, ռեժիսորներին և այլն:

Օնլայն մրցանակաբաշխության անվանակարգերը կազմվում են «Tatron.info» կայքի անձնակազմի կոմից։ Իսկ անվանակարգի մասնակիցներն ընտրվում են օնլայն դաշտում (առցանց մամուլ, առցնաց ռադիո և հեռուստատեսություն, սոց․ցանցեր, google-ի որոնողական համակարգ և համացանցային այլ կայքեր) ակտիվություն ցուցաբերած թատերական բոլոր գործիչները, որոնք նշված օնլայն հարթակներում ակտիվություն են ցուցաբերել 2012 թ-ին։ Այս տարի ընտրվել է՝ 13 անվանակարգ։ Դրանք են՝ Տարվա Online թատրոն, Տարվա Online դերասանուհի, Տարվա Online դերասան, Տարվա Online պրոդյուսեր, Տարվա Online թատերախումբ, Տարվա Online հարմարեցված պիես, Տարվա Online բեմադրող ռեժիսոր, Տարվա Online թատերական քննադատ (լրագրող), Տարվա Online փառատոն, Տարվա Online բեմանկարիչ, Տարվա Online պարային-երաժշտական ներկայացում, Տարվա Online մանկական ներկայացում, Տարվա Online ներկայացում:

Նշենք նաև, որ անվանակարգերում լավագույնը ճանաչվելու համար նախատեսված քվերակության փուլը մեկարկելու է փետրվարի 20-ին, երեկոյան ժամը 20.00-ին և ավարտվելու է մարտի 15-ին երեկոյան ժամը 24.00-ին: Քվերակության արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 20-ին՝ 1․5 ժամ տևողությամբ շոու- երեկոյի ժամանակ, իսկ վայրը կնշվի մամուլի ասուլիսի ժամանակ, ասվում է Tatron.info կայքի տարածած հայտարարության մեջ: