Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանn այսօր մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Տոնակատարությանը մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը, շարժման վետերաններ, Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմը, հյուրեր Հայաստանից: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:






