Ժողովուրդը հասկացել է, որ ընտրությունների միջոցով որևէ բան փոխել հնարավոր չէ, իսկ իրավիճակը փոխելու այլընտրանքային տարբերակը դեռ ոչ ոք չի գտել: Նման կարծիքի է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Ընտրությունները դառնում են զրո, կատարում են ֆորմալ դեր: Մի քանի արտասահմանցիների համար են, որոնք գալիս են այստեղ, արձանագրում են իրենց հարմար տարբերակը և Հայաստանից որոշ հարցերում ինչ-ինչ զիջումներ են պահանջում: Դրա արդյունքում Հայաստանը կամաց-կամաց թուլանում է, դատարկվում: Առաջանում է հարց` արդյոք անկախություն գաղափարը ուտոպիա չէ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երվանդ Բոզոյանը:
Երվանդ Բոզոյանը համեմատում է Խորհրդային միության ժամանակարջանի հետ, և նկատում, որ այն ժամանակ գոնե ընտրություններ ֆորմալ իմաստով գոյություն չունեին, և որևէ մեկը ձևական միջոցառումներով չէր խաբվում:






