AM
21 Փետրվար 2013 - 06:22 AMT

Այսօր նշվում է Մայրենի լեզվի օրը

Արդեն 8-րդ տարին այս օրը Հայաստանում նշվում է որպես Մայրենի լեզվի օր: Տոնը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այս կապակցությամբ ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2005թ. փոփոխություն մտցվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում: Այս օրը Հանրապետությունում տեղի են ունենում օրվան նվիրված տարբեր միջոցառումներ: