AM
21 Փետրվար 2013 - 08:39 AMT

Հայաստանի և Իրաքի դիվանագետները կկարողանան փոխայցելություններ կատարել առանց մուտքի արտոնագրերի

Կառավարությունը փետրվարի 21-ի նիստում որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ մուտք գործելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:

Ինչպես նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագրի նպատակն է հարաբերությունների ակտիվացումը Իրաքի հետ: