AM
21 Փետրվար 2013 - 10:09 AMT

Ս.Օհանյանը Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակից երկրների ՊՆ նիստին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու փետրվարի 22-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: