ԼԵռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Թերրի Դեւիսը մոտակա օրերին կայցելի տարածաշրջան: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ում: Նշենք, որ ի տարբերություն ընթացիկ տարվա ապրիլին տարածաշրջան կատարած այցի, իր երկրորդ այցի ընթացքում զեկուցողը մտադիր է այցելել ոչ միայն Ադրբեջան եւ Հայաստան, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղ: