Այսօր ծննդյան 75-ամյակն է նշում հայ անվանի կինոռեժիսոր, վավերագրող Արտավազդ Փելեշյանը:
Նա ծնվել է 1938 թ փետրվարի 22 –ին, Գյումրիում, սակայն երկար տարիներ ապրել է Վանաձորում:
Վանաձորում դպրոցն ավարտելուց հետո Արտավազդ Փելեշյանը աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հայկական հեռուստատեսությունում, ապա մեկնել Մոսկվա, 1963- 1967թթ. սովորել Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտում:
1969թ նա նկարեց «Մենք» ֆիլմը, որը կարճ ժամանակում հանրահայտ դարձավ: «Երբ ես անվանեցի ֆիլմը «Մենք», նկատի ունեի հայ ժողովրդին, բայց այն ավելի մեծ «Մենք»-ի մի փոքր մասնիկն է», – ասում է Փելեշյանը:
Հետո նկարահանվեցին «Տարվա եղանակները», «Մեր դարը , «Կյանք» ֆիլմերը ու մնացած ֆիլմերը, որոնք ոչ պակաս հայտնի են:
Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:
1996 թվականին Փելեշյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, 2006 թվականին` «Փարաջանովյան Թալեր»:
Անվանի կիոնռեժիսորին այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը:






