Փետրվարի 26-ին Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի և Երևանի ճարտարապետության և Շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ Ռոմեո Ջուլհակյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ճարտարապետի հեղինակած և իրականացված մի շարք բնակելի, հասարակական, պաշտամունքային կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ, լուսանկարներ, ճեպանկարներ, գրքերի ձևավորումներ:
Ռոմեո Ջուլհակյանի նախագծերով են կառուցվել Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատունը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մուտքը, բաց խորանը, մկրտարանը (համահեղինակությամբ Ջ.Թորոսյանի և Ե.Ղոդաբաշյանի), Դավիթաշենի կամուրջը, Հայաստանի նկարիչների միության շենքը Երևանում և այլն: Նա հեղինակ է նաև մի շարք հուշարձանների, հուշարձան-աղբյուրների, մեդալների, այլ տարաբնույթ կառույցների ինչպես Հայասատանում այնպես էլ արտերկրում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև Մարտի 31-ը:






