AM
22 Փետրվար 2013 - 14:32 AMT

ԱԳ նախարարը Վիեննայում կմասնակցի «Քաղաքակրթությունների ալյանս» համաժողովին

Փետրվարի 25-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Վիեննայում կայանալիք «Քաղաքակրթությունների ալյանս» համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ավստրիայի փոխվարչապետ և Եվրոպական ու միջազգային հարցերով դաշնային նախարարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: