AM
25 Փետրվար 2013 - 07:15 AMT

Արմավիրի քաղաքապետարանում ժողով է. Քաղաքապետը հրաժարական կտա՞

Արմավիրի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի մասին տեղեկությունը Արմավիրի քաղաքապետարանը դեռ պաշտոնապես չի հաստատում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, որ այս պահին ժողով է, իսկ ինքը իրավասու չէ պատասխանել մեր հարցերին:

Ավելացնենք, որ ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանն Արմավիրում 2864 ձայների տարբերությամբ պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին: