AM
25 Փետրվար 2013 - 10:37 AMT

Ռուբեն Հակոբյան. ԱԺ-ն պետք է արտահայտի իր դիրքորոշումը տիրող իրավիճակի վերաբերյալ

ԱԺ նախագահի Հովիկ Աբրահամյանի սենյակում քննարկվում էր արտահերթ նիստ գումարելու հարցը, որը բարձրացրել էին ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Քննարկումից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներն ասաց, որ հանրապետությունում ստեղծվել է լուրջ իրավիճակ և Ազգային ժողովն իրավունք չունի անմասն մնալ այդ իրավիճակից ու պետք է որոշակի դիրքորոշում արտահայտի:

«Մենք և Դաշնակցության ներկայացուցիչը գտնում ենք, որ խորհրդարանը պետք է քննարկի այս հարցը: Մենք առաջարկեցինք արտահերթ նիստ: Իսկ ՀՀԿ-ն դեռևս զրույցի մակարդակով, կարծես թե, համաձայն են արտահերթ նիստին, սակայն վերջնական որոշում դեռ պետք է կայացվի, սա հասարակական կարծիքի ձևավորմանն ուղղված քայլ է, որ ժողովուրդը տեսնի, թե ԱԺ-ն ինչպես է վերաբերում այս ամենին»,-ասաց պատգամավորը: