Հայաստանը կար եւ մնում է նախկին ԽՍՀՄ-ի ամենամոնոէթնիկ հանրապետությունը, որտեղ Միության փլուզումից հետո չծագեցին խնդիրներ, կապված ռուսական սփյուռքի հետ: Այդ մասին ռուսական ՁԹՃ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է հայտնի ռուս քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, կար ռուսախոս հայերի խնդիրը, որոնց պնդմամբ, ստեղծվել է Ռուս-Հայկական համալսարանը, իսկ դպրոցներում նախկինի պես դասավանդվում է ռուսերենը: Բացի այդ, Ռուսաստանում մեծ հայկական համայնքի առկայությունը թույլ է տալիս Հայաստանին մշտապես մնալ ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուս եւ ռուսալեզու հասարակությունների մշակութային եւ հոգեւոր զարգացման ընթացքի մեջ, նշել է Կ.Զատուլինը: