«Նարեկացի» արվեստի միությունը և Բաց հասարակության ինստիտուտը (OSI) «Արվեստը` մարզերում» շարքի շրջանակներում այս օրերին Հայաստանի մարզերում կազմակերպել են համերգային շրջագայություններ: Փետրվարի 25-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սրահում տեղի ունեցավ բարոկկո երաժշտության համերգ` հնչեցին Յ. Ս. Բախի, Հենրի Պյորսելի, Ջոն Դոուլենդի ստեղծագործությունները: Նույն համերգային ծրագրով հանդես կգան նաև փետրվարի 27-ին` Գյումրիի արվեստի ակադեմիայի դահլիճում: Ելույթ կունենան` Տաթևիկ Մովսեսյանը, սոպրանո,Կարինե Հովհաննիսյանը, կլավեսին,Լևոն Իսկենյանը, կլավեսին,Արտաշես Գրիգորյանը, ֆլեյտա,Ջեմմա Աբրահամյանը, ջութակ,Մերի Դոլմազյանը, ալտ,Ալեքսանդր Կարախանյանը, թավջութակ:
«Նարեկացի» արվեստի միությունօց հայտնում են, որ համերգային շրջագայությունները նպատակ ունեն մարզերի արվեստասեր հասարակայնությանը, հատկաապես պատանիներին և երիտասարդությանը ինտեգրել մշակութային կյանքին:






