AM
26 Փետրվար 2013 - 11:56 AMT

Եվրասիական երիտասարդական շարժումը հարթակ է երիտասարդների ինտեգրման համար

Փետրվարի 23-ին Երևանում տեղի ունեցավ «Եվրասիական երիտասարդական շարժման» անդրանիկ հավաքը, որն ուներ «Մենք միասին ենք» խորագիրը: Հավաքի մասնակիցները քննարկել են հետևյալ հարցերը՝ Շարժման շարքերում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ընտրությունը, շարժման ծրագրի ու առանցքային խնդիրների որոշումը, շարժման խորհրդանիշների հաստատումը: Օրակարգում էր նաև շարժման պատասխանատուների նշանակման հարցը:

Իչպես նշեց Շարժման առաջնորդ Արման Ղուկասյանը, շարժման հիմնական խնդիրն է խթանել ինտեգրացիոն գործընթացները ու պաշտպանել հայ երիտասարդների իրավունքները եվրասիական տարածաշրջանում:

«Մենք միասին ենք» եվրասիական երիտասարդական շարժման հիմնադիր ժողովոը տեղի է ունեցել փետրվարի 20-ին, որի արդյունքում ստորագրվել է ««Մենք միասին ենք» Եվրասիական երիտասարդական շարժումն առաջին քայլն է կատարում» բանաձևը: